Մեր մասին ( О нас)
Ընկերության հիմնական գործունեությունը՝
- զգեստների,
տրիկոտաժե գործվածքների և այլ արհեստական գործվածքների մեծածախ և մանրածախ վաճառք, - տպագիր
գործվածքների արտադրություն և վաճառք:
Խոշոր
արտադրողների հետ համագործակցության շնորհիվ գործվածքները մեզ են հասնում անմիջապես
Հարավային Կորեայի, Չինաստանի և Թայվանի գործարաններից: Գործվածքների որակյալ և երաշխավորված
տեսականին, լայն գունային համադրությունն և հաճախորդներին բարելավելու և բավարարելու
մշտական պատրաստակամությունը մեր հիմնական
առավելություններն են, ինչը և առանձնացնում է մեզ տեքստիլի բիզնեսում: Մեր վաճառքի
պայմանները կբավարարեն նույնիսկ առավել պահանջկոտ հաճախորդներին:
Գործվածքների
մեծածախ առևտուրն իրականացվում է ինչպես Ռուսաստանի Դաշնությունում, այնպես էլ ԱՊՀ
այլ հանրապետություններում, այժմ նաև Հայաստանում
(Երևանում): Եթե պատվերը գտնվում է Մոսկվայի սահմաններից
դուրս, մենք, հաճախորդի հետ նախնական պայմանավորվածությամբ, կազմակերպում ենք առաքում
իրեն հետաքրքրող տրանսպորտային ընկերության հետ համատեղ, որն էլ ավելի է ապահովում
հաճախորդի կողմից նշանակված կետում ապրանքների ստացումը:
Մեր
հաճախորդների թվում կան մեծ, միջին և փոքր կարի ձեռնարկություններ, արհեստանոցներ,
անհատ դիզայներներ, խանութներ և սրահներ, որոնք զբաղվում են գործվածքների վաճառքով:
Բացի այդ, մեր հաճախորդները ներառում են հյուրանոցներ, ռեստորաններ, մանկապարտեզներ
և դպրոցներ:
«Բարխատնի
լեպեստոկ» սահմանափակ պատասխանատվության ընկերությունն PARFAME ENTERPRISE Co սահմանափակ
պատասխանատվության ընկերության արտադրանքի պաշտոնական դիստրիբյուտոր է (Թայվան)՝ ներկայացնելով
շուկայում հայտնի «Fuhua» ապրանքանիշը:
Շուկայում
այնպիսի գործվածքների վաճառքի առաջատարն ենք, ինչպիսիք են՝
Հրավիրում
ենք ձեզ այցելել մեր երևանյան ցուցասրահ, որտեղ կարող եք ծանոթանալ մեր տեսականուն
և ընտրել գործվածքներ ըստ Ձեր ցանկության:
Ցուցասրահի հասցեն՝ ՀՀ, ք. Երևան Բրյուսովի
26, 3-րդ հարկ:
* Ցուցասրահ այցելելու համար նախորոք կապ հաստատեք մեր մենեջերի հետ՝
էլեկտրոնային փոստ՝ barkhatlarm@yandex.ru կամ զանգահարեք՝ (+37441) 50 57 33, (+37443)333817
հեռախոսահամարներին, viber`(+37443)33 38
17 :